Հայաստանը ներկայացնող հեծանվորդ Արթուր Վարելջյանը տպավորիչ ելույթով Silk Way Namangan Class 2 միջազգային մրցաշարում՝ օմնիում մրցաձևում, դարձել է բրոնզե մեդալակիր:
Մրցաշարը տեղի է ունեցել Ուզբեկստանի Նամանգան քաղաքում՝ Միջազգային հեծանվային միության (UCI) օրացուցային մրցումների շրջանակում։ Հայաստանի ներկայացուցչի մրցակիցները եղել են միջազգային ուժեղագույն տրեկ հեծանվորդներ: