Logo

Հայաստանը սամբոյի երիտասարդական ԱԱ-ում ոսկե մեդալակիր ունի

22:42 / 03.10.2025Սամբո
null

Ինդոնեզիայում անցկացվող պատանիների և երիտասարդների սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է առաջին մեդալները:

Երիտասարդների 58 կգ քաշային կարգում Ռոբերտ Սիմոնյանը դարձել է ոսկե մեդալակիր: Եզրափակիչում հայ սամբիստը 5-2 հաշվով հաղթել է Տաջիկստանի ներկայացուցիչ Անուշերվոն Նազառդոզային:

Պատանիների 71 կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալակիր է դարձել Գոռ Շատվերյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ