Logo

«Հայաստանը շատ ջերմ երկիր է». Վիլի Սանյոլ

22:01 / 22.03.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը Հայաստանի ազգային թիմի դեմ պատասխան խաղից առաջ զրուցել է «Ֆասթ Մեդիա»-ի FastNews լրատվական ծառայության թղթակցի հետ:

«Տակտիկա փոխելու համար երեք օրը շատ կարճ ժամանակահատված է: Շատ ավելի նշանակալի են վերաբերմունքն ու ձգտումը: Այդ առումով ես շատ ուրախ եմ: Իհարկե, որոշ փոփոխություններ կլինեն, քանի որ մեր ավագն է վերադառնում, նաև Խվիչա Կվարացխելիան: Այնպես որ, իհարկե, որոշ փոփոխություններ կլինեն, բայց հուսով եմ՝ մենք կունենանք նույն որակը, ինչպես առաջին խաղում»,- ասել է Վիլի Սանյոլը:

Հարցին, թե արդյոք Խվիչա Կվարացխելիան լինելո՞ւ է մեկնարկային կազմում, Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչը պատասխանել է. «Եթե լավ մարզում անցկացնի, այո՛, եթե ոչ, կլինի պահեստայինների թվում»: 

«Ոչ թե կանխատեսում, այլ հույս ունեմ, և իմ հույսն այն է, որ թիմը կշարունակի ելույթ ունենալ այնպես, ինչպես առաջին խաղում ու նախորդ տարի: Եթե լինի այդպես, ամեն ինչ հրաշալի կլինի»,- պատասխանել է Սանյոլը հարցին, թե ինչ կանխատեսում ունի առաջիկա խաղի վերաբերյալ:

Հարցին, թե առաջին խաղում ինչու ձախողվեց Հայաստանի հավաքականը, մրցակցի գլխավոր մարզիչը պատասխանել է. «Գուցե Հայաստանի հավաքականի համար բարդ ժամանակահատված է, բայց Հայաստանը շատ ջերմ երկիր է: Վստահ եմ՝ վաղ թե ուշ հավաքականը կվերադառնա լավ ուղի»:

Դիմակայության առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը պարտվել է 0-3 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում», կմեկնարկի ժամը 18:00-ին, կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Դիմակայության հաղթողը կնվաճի B դիվիզիոնի ուղեգիր:

«Ինձ համար դա շատ հեշտ որոշում էր». Ջոն վան'տ Սխիպը՝ Ռանոսին Հայաստանի հավաքականից հեռացնելու մասին

Թիկնիզյան. «Թյուրիմացություն էր այն, ինչ եղավ Երևանում»

«Հայաստանի հավաքականում կան շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ». Կվարացխելիա

Սանյոլ. «Կփորձենք մեր լավագույն խաղը ցույց տալ սեփական երկրպագուների առջև»

Վան'տ Սխիպ. «Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականից»

Արթուր Սերոբյան. «Ինչքան էլ նեղվածություն ունենամ, միշտ հավաքականի տղաների կողքին եմ»

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը` FastNews-ի ֆոտոշարքում

Հայ երկրպագուները Թբիլիսիում միասնական երթով կգնան «Դինամո Արենա»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ