Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 10-րդ տուրում «ԲՄԱ Խաբարովսկը» 3:1 հաշվով հաղթել է «Խիմկիին»:
47-րդ րոպեին, գեղեցիկ կոմբինացիայից հետո հաշիվը բացել է Արտյոմ Սիմոնյանը (տեսանյութ): Հայաստանի հավաքականի կազմում 10 խաղ անցկացրած 28-ամյա կիսապաշտպանն առաջին գոլն է խփել 2023-24 մրցաշրջանում:
«Խիմկիի» մեկնարկային կազմում է եղել Արշակ Կորյանը, որը փոխարինվել է 57-րդ րոպեին: Հյուրերի մեկ այլ հայ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը մնացել է պահեստայինների նստարանին:
«ԲՄԱ Խաբարովսկը» 15 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, իսկ «Խիմկին» 14 միավորով 9-րդն է:


