Logo

Հայերը վրեժ լուծեցին ուզբեկներից, իսկ Ռուսաստանում խաղացող հայերի համար օրը հագեցած էր. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 10.08.2017Հայկական ֆուտբոլ
OnPU4M8ICmw - Հայերը վրեժ լուծեցին ուզբեկներից, իսկ Ռուսաստանում խաղացող հայերի համար օրը հագեցած էր. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օգոստոսի 9-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Ընկերական խաղ, Հայաստանի Մ-19 հավաքական 4-1 Ուզբեկստանի Մ-19 հավաքական. Արտակ Օսեյանի թիմից հեթ-տրիկ է ձևակերպել Արմեն Հովհաննիսյանը, մեկ գոլ էլ հեղինակել է Հովհաննես Հարությունյանը: Հայ պատանիները 2 օր առաջ նույն մրցակցին պարտվել էին 0-1 հաշվով:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր. «Ուրալ» 1-1 «Զենիթ». Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Էդգար Մանուչարյանը չի հայտավորվել վնասվածքի պատճառով: «Ուրալը» զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:

«Ալաշկերտը» հայտարարել է Հայաստանի հավաքականի թեկնածու, 22-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ պայմանագիր կնքելու մասին: Նախորդ մրցաշրջանում նա, ում տրանսֆերային իրավունքը պատկանում էր շվեյցարական «Ցյուրիխին», վարձավճարով հանդես էր գալիս տեղի «Լե Մոն» թիմում: Սիմոնյանը մինչ «Ցյուրիխ» տեղափոխվելը 2 մրցաշրջան է անցկացրել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 2-րդ թիմի կազմում:

Լատվիայի Բարձրագույն խումբ, 14-րդ տուր. «Վենտսպիլս» 4-0 «Սպարտակս Յուրմալա». «Վենտսպիլսից» Վիուլեն Այվազյանը փոխարինման է մտել 67-րդ րոպեին, իսկ «Սպարտակսից» Էդգար Վարդանյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Վենտսպիլսն» ընթանում է 3-րդ հորիզոնականում, իսկ «Սպարտակսը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Բանանցն» արդեն 8-րդ նորեկն ունի ամառային այս հատվածում: Ակումբը պայմանագիր է ստորագրել 21-ամյա կիսապաշտպան Նորիկ Ավդալյանի հետ: Վերջինս 6 տարեկանից ապրել է Ռուսաստանի Կազան քաղաքում, մարզվել է տեղի ֆուտբոլային դպրոցում և հանդես եկել տեղի ակումբների կազմերում: Նախորդ մրցաշրջանը նա անցկացրել է Երևանի «Արարատում»:

598af96a296a6 - Հայերը վրեժ լուծեցին ուզբեկներից, իսկ Ռուսաստանում խաղացող հայերի համար օրը հագեցած էր. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Յերյոմենկո. ««Փյունիկի» հետ հեռուն գնացող նպատակներ ունենք: Պետք է աճեցնենք ակումբի կադրերին: Առաջին հերթին, մտադիր ենք հայտնվել եվրոգավաթներում: Բայց տրանսֆերային պատուհանի ավարտին 20 օր է մնացել: Մեզ համալրում է պետք: Գիտեմ, որ հայ ֆուտբոլիստներն արագ են և սիրում են աշխատել գնդակով»:

«Լոռի ՖԱ»-ն վերակազմավորումից հետո իր առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 14-ին: Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում նրա մրցակիցն Առաջին խմբի 2-րդ տուրի շրջանակներում կլինի «Փյունիկ-2»-ը: Այս նույն թիմերն օրեր առաջ ընկերական խաղ էին անցկացրել, և «Լոռին» հաղթանակ էր տոնել 5-3 հաշվով:

Ռուսաստանի ՖԼ, 7-րդ տուր. «Բալթիկա» 0-5 «Ենիսեյ». Արթուր Սարկիսովը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Նա եղել է հիմնական կազմում և փոխարինվել 72-րդ րոպեին, իսկ Արթուր Մալոյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Ենիսեյը» 3-րդ հորիզոնականում է:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր. «Ռոստով» 1-0 «Դինամո». Խորեն Բայրամյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և ստացել դեղին քարտ: Հենց նրա նկատմամբ խախտումից հետո է նշանակվել 11-մետրանոց հարված: «Ռոստովը» եզրափակում է լավագույն եռյակը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր. «Ռուբին» 1-1 «Լոկոմոտիվ». Արշակ Կորյանը փոխարինման է մտել 68-րդ րոպեին, իսկ Արտյոմ Գալաջյանը՝ 75-րդ րոպեին: «Լոկոմոտիվը» զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

Ռուսաստանի ՖԼ, 7-րդ տուր. «Տամբով» 1-0 «Ֆակել». Արմեն Համբարձումյանը չի հայտնվել հայտացուցակում, իսկ Արթուր Առուստամյանը փոխարինման է մտել 88-րդ րոպեին: «Ֆակելն» ընթանում է 18-րդ հորիզոնականում:

Շվեդիայի 4-րդ դիվիզիոն, 16-րդ տուր. «Սլեյպներ» 0-2 «Լինչյոպինգ Սիթի». Լևոն Պաչաջյանը դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Լինչյոպինգ Սիթին» 14 թիմերի պայքարում առաջնության միանձնյա առաջատարն է:

Ուզբեկստանի Բարձրագույն խումբ, 16-րդ տուր. «Կիզիլկում» 1-1 «Պախտակոր». Արթուր Գևորգյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Կիզիլկումն» ընթանում է առաջնության 11-րդ տեղում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ