Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա ֆունկցիոները 2022թ. հուլիսին աշխատանքի էր անցել հունգարական ակումբում, եղել նախ՝ մարզական, ապա՝ միջազգային գծով տնօրեն։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետի լրանալուց հետո որոշում է կայացվել չշարունակել համագործակցությունը։
Հովակիմյանը 2019-2022թթ. եղել է «Նոայի» մարզական տնօրենը։