Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Biel Chess Festival 2024-ի շրջանակում անցկացված ֆիշերի մրցաշարում գրավել է երկրորդ տեղը:
Մրցաշարում հաղթել է հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհան, լավագույն եռյակն էլ եզրափակել է գերմանացի Վինսենթ Կայմերը:
Հուլիսի 16-ին էլ կմեկնարկի դասական ժամակարգով շրջանային մրցաշարը, որին կմասնակցեն Հայկ Մարտիրոսյանը, Ռամեշբաբու Պրագնանանդհան, Վինսենթ Կայմերը, Լիեմ Լեն, Սամուել Շանկլանդը և Աբհիմանյու Միշրան:
Ֆոտո՝ ՀՇՖ


