Հայկ Մարտիրոսյանը նվաճել է «16th Arad Open Grand Prix Romania Classic» շախմատային մրցաշարի հաղթողի կոչումը։
Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և զբաղեցրել առաջին տեղը: 7,5-ական միավոր են հավաքել նաև ամերիկացի Հանս Նիմանն ու մակեդոնացի Նիկոլա Նիկոլովսկին, որոնք լրացուցիչ ցուցանիշներով զիջել են Հայկ Մարտիրոսյանին։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը 6,5 միավորով գրավել է 15-րդ տեղը։ Մրցաշարին մասնակցել է 150 շախմատիստ։


