Հայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը, հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին:
27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցեց 12 հանդիպման:
Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով:


