Logo

Հայկական ևս 2 թիմ կարող է «շամպայն բացել», իսկ Ռուսլան Կորյանը հիացրեց իր ելույթով (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 26.10.2017Հայկական ֆուտբոլ
4iS2EwziN0A - Հայկական ևս 2 թիմ կարող է «շամպայն բացել», իսկ Ռուսլան Կորյանը հիացրեց իր ելույթով (տեսանյութ)

Օրը հիշարժան էր հայկական ֆուտբոլին վերաբերող ամենատարբեր անցուդարձով: Այն վերաբերում է թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս կատարված իրադարձություններին, որոնք առնչվում են հայկական ֆուտբոլին:

Հոկտեմբերի 25-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Հայաստանի գավաթ, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ. «Բանանց» 4-2 «Փյունիկ» (առաջին մրցավեճում՝ 0-0). դաշտի տերերից դուբլ է ձևակերպել Նենադ Ինյացը, մեկական անգամ աչքի են ընկել Ռումյան Հովսեփյանը և Օգնյեն Կրասիչը, «Փյունիկից» դուբլով պատասխանել է Պետրոս Ավետիսյանը: «Բանանցը» դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի «Ալաշկերտի» հետ:

Հայաստանի գավաթ, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ. «Արարատ» 0-2 «Շիրակ» (առաջին հանդիպմանը՝ 1-1). գյումրեցիներից աչքի են ընկել Վարդան Բակալյանը և Մուսա Փոլ Բակայոկոն: «Շիրակը» պայքարը կշարունակի կիսաեզրափակչում, որտեղ կմրցի «Գանձասար-Կապանի» հետ:


Ռուսաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ. «ԲՄԱ-Խաբարովսկ» 2-0 «Դինամո Սանկտ-Պետերբուրգ». Ռուսլան Կորյանը դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «ԲՄԱ-Խաբարովսկը» դուրս է եկել 1/4 եզրափակիչ:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 3-րդ տուրից հետաձգված հանդիպում. «Ռաբոտնիչկի» 3-1 «Վարդար». «Ռաբոտնիչկիից» Վարդան Պողոսյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 39-րդ րոպեին, Տիգրան Բարսեղյանը մասնակցել է առաջին խաղակեսին, Հովհաննես Համբարձումյանն՝ ամբողջ հանդիպմանը, զգուշացվել դեղին քարտով: «Ռաբոտնիչկին» 7-րդ տեղում է, «Վարդարը»՝ 3-րդ:

Ուկրաինայի գավաթ, 1/8 եզրափակիչ. «Լվով» 1-1 «Ստալ» (11-մետրանոց հարվածաշարում՝ 5-3). Գոռ Մալաքյանը մնացել է պահեստայինների նստարանին, Էդգար Մալաքյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 96-րդ րոպեին, իսկ Արթուր Դանիելյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին: «Ստալը» դուրս է մնացել հետագա պայքարից:

CIj1F451ROM - Հայկական ևս 2 թիմ կարող է «շամպայն բացել», իսկ Ռուսլան Կորյանը հիացրեց իր ելույթով (տեսանյութ)

Գերմանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ. «Յան Ռեգենսբուրգ» 2-5 «Հայդենհայմ». Սարգիս Ադամյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Յան Ռեգենսբուրգը» չի շարունակի պայքարը հաջորդ փուլում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ