Logo

Հայկական գրեփլինգի գլխավոր հաջողությունները 2023-ին

11:44 / 08.01.2024Գրեփլինգ
null

Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանն ամփոփել է 2023 թվականը` առանձնացնելով գլխավոր հաջողությունները։

«2023-ը ՀԳՖ-ի համար լի էր բազմաթիվ նոր ձեռքբերումներով:

Այս տարվա ընթացքում հասցրել ենք մասնակցել մեծահասակների Եվրոպայի, ինչպես նաև U15, U17, U20, մեծահասակների և վետերանների աշխարհի առաջնությունների` ընդհանուր հաշվով նվաճելով 15 մեդալ (6 ոսկե, 3 արծաթե, 6 բրոնզե):

Առանձնահատուկ նշենք նաև համաշխարհային կոմբատ խաղերին մեր մասնակցությունը, որտեղ Մայիս Ներսեսյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:

Այս տարի ունեցանք նորանշանակ փոխնախագահ` ի դեմս Անդրանիկ Կարապետյանի, շարունակեցինք իրագործել հանրապետությունում գրեփլինգի զարգացման մեր տեսլականը, իրականացրինք մարզչական և մրցավարական վերապատրաստման դասընթացներ:

Վստահ ենք` 2024-ը մեզ և բոլորիս համար էլ ավելի մեծ հաջողությունների տարի է լինելու»,- սոցցանցերում գրել է ՀԳՖ գլխավոր քարտուղարը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ