Logo

Հայկական համայնքի թիմը՝ Ուրուգվայի չեմպիոն, իսկ «Արարատը» Երևանում կխաղա Հրայր Մկոյանի թիմի դեմ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 14.07.2017Հայկական ֆուտբոլ
.jpg - Հայկական համայնքի թիմը՝ Ուրուգվայի չեմպիոն, իսկ «Արարատը» Երևանում կխաղա Հրայր Մկոյանի թիմի դեմ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հուլիսի 13-ի իրադարձությունների քրոնիկոնը

Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում Լյուքսեմբուրգի «Պրոգրեսը» սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտություն է կրել Կիպրոսի «ԱԵԼ»-ից: Ալեքսանդր Կարապետյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 86-րդ րոպեին: «Պրոգրեսն» առաջին փուլում պայքարից դուրս էր թողել «Գլազգո Ռեյնջերսին»: «ԱԵԼ» – «Պրոգրես» պատասխան մրցավեճը կայանալու է հուլիսի 20-ին:

14 ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են գալիս Հայաստանի Մ-19 հավաքականում, տարկետում են ստացել պարտադիր զինվորական ծառայությունից:

Աբրահամ Խաշմանյան. ««ԲԱՏԷ»-ն մեր նկատմամբ առավելություն ուներ, քանի որ նրանց առաջնությունն ընթացքի մեջ է, իսկ մենք վերջերս ենք վերադարձել արձակուրդից: Խաղացինք պլանավորածին պես՝ պաշտպանությունից: Ընդմիջմանը տղաներին խնդրել էի ավելի ագրեսիվ գործել հարձակման գծում, և արդյունքը տեսանք: Թիմերը ֆիզիկական առումով հավասար էին պատրաստ, ինչն էլ արտացոլվեց հաշվի մեջ»:

Երևանի «Արարատը» հուլիսի 15-ին, ժամը 18:00-ին ընկերական խաղ կանցկացնի Հրայր Մկոյանի թիմի՝ Իրանի փոխչեմպիոն «Էսթեղլալի» հետ, որը հավաք է անցկացնում Ավանի ակադեմիայում: Արկադի Անդրեասյանի գլխավորած թիմը հուլիսի 23-ին կմրցի արդեն «Արցախի» հետ նախկին «Միկա» մարզադաշտում:

.jpg - Հայկական համայնքի թիմը՝ Ուրուգվայի չեմպիոն, իսկ «Արարատը» Երևանում կխաղա Հրայր Մկոյանի թիմի դեմ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Մինի-ֆուտբոլի «Հոմենթմեն» ակումբը դարձել է Ուրուգվայի չեմպիոն: Այդ թիմում հանդես են գալիս Մոնտեվիդեոյի հայկական համայնքի ներկայացուցիչները: Վերջին՝ «Խուվենտուդի» հետ մրցավեճում «Հոմենթմենը» հաղթել է 2-0 հաշվով: Գոլի հեղինակ են դարձել Միքայել Դեմիրճյանը և Միսաք Փանոսյանը:

Երևանի «Արարատը» պաշտոնապես հայտնել է, որ «Գանձասար-Կապանի» նախկին պաշտպան, 31-ամյա Ալեքսանդր Պետրոսյանը միացել է թիմին և այժմ մարզվում է նրա կազմում: Ֆուտբոլիստի և ակումբի ղեկավարության միջև հանդիպումը կայացել է հուլիսի 13-ին, ինչից հետո կողմերը համաձայնության են հասել:

Բելառուսի չեմպիոն «ԲԱՏԷ»-ն իր երկրպագուներին առաջարկում է ուղևորություն դեպի Երևան՝ ներկա գտնվելու Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում «Ալաշկերտի» հետ պատասխան հանդիպմանը: Ցանկացողները Հայաստանի մայրաքաղաք կարող են ժամանել ավտոբուսային ուղևորության միջոցով:

«Արցախը» «Բանանց» մարզահամալիրում ընկերական հանդիպում է անցկացրել այնտեղ ուսումնամարզական հավաքի մեջ գտնվող իրանական «Պարս Ջոնուբիի» հետ: Տիգրան Եսայանի թիմը պարտություն է կրել 0-3 հաշվով:

19944472 149661318932596 9130891680015816501 o - Հայկական համայնքի թիմը՝ Ուրուգվայի չեմպիոն, իսկ «Արարատը» Երևանում կխաղա Հրայր Մկոյանի թիմի դեմ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«ԲԱՏԷ»-ի պաշտպան Նեմանյա Միլունովիչ. «Այն բանից հետո, երբ «Ալաշկերտի» հետ խաղում բացեցինք հաշիվը, սկսեցինք ավելի շատ սխալներ թույլ տալ, պաշտպանությունն արդեն այդքան համակարգված չէր գործում, ինչի պատճառով էլ գոլ ընդունեցինք: «ԲԱՏԷ»-ն ակնհայտորեն ուժեղ է մրցակցից: Այո՛, գնդակին գրեթե հավասարաչափ էինք տիրում, բայց վնանգավոր պահերով զգալիորեն գերազանցում էինք»:

Մոսկվայի «Արարատի» նորեկ Մարատ Իզմայլով. «Տեղափոխությունը շատ հանգիստ ստացվեց: Վաղուց էի ծանոթ ակումբի նախագահին՝ Վալերի Հովհաննիսյանին: Նա ինձ զանգահարեց, խոսեցինք: Շատ արագ ընդհանուր լեզու գտանք, և ես համաձայնեցի օգնելու երիտասարդ թիմին հասնելու իր նպատակներին, իսկ դրանք «Արարատում» բավականին բարձր են»:

«ԲԱՏԷ»-ի կիսապաշտպան Ստանիսլավ Դրագուն. ««Ալաշկերտի» հետ հանդիպման արդյունքը մեզ սազական չէ: Պետք է հետևություններ անենք: Եթե առաջին խաղակեսում իրացնեինք մեր պահերից գոնե մի քանիսը, ապա արդյունքն այլ կլիներ: Երկրորդ կեսում պետք է ավելի ակտիվ լինեինք, զգացվում էր, որ մրցակիցը հոգնել է: Փոխարենը բաց թողեցինք ծիծաղելի գոլ, ինչը բարդացրեց մեր խնդիրը»:

Մարատ Իզմայլով. «Նախկինում վատ էի պատկերացնում՝ ինչ է իրենից ներկայացնում Ռուսաստանի երկրորդ լիգան՝ որտե՞ղ են խաղում, ինչպե՞ս: Իհարկե, մինչ գալս հետաքրքրվեցի թիմի նպատակների մասին: Քննարկել ենք պրոֆեսիոնալ հարցեր: Հաճելիորեն զարմացած եմ այն ամենից, ինչ տեսա «Արարատում»: Բոլորը բարեհամբույր և լավ տղաներ են: Առաջին օրվանից ինձ հիանալի եմ զգացել կոլեկտիվում»:

Չեխական «Տեպլիցեն» ընկերական մրցավեճում 3-0 հաշվով առավելության է հասել Բահրեյնի հավաքականի նկատմամբ: Դավիթ Մարտիրոսյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին: Ռուսական «Զենիթի» մանկապատանեկան դպրոցի սան Մարտիրոսյանը, ով Հայաստանի Մ-21 հավաքականի ֆուտբոլիստ է, «Տեպլիցե» է տեղափոխվել երկու տարի առաջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ