Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաշ Պոդոլսկին, որն այժմ հանդես է գալիս Զաբժեի «Գուռնիկի» կազմում, լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:
Լուսանկարում 36-ամյա ֆուտբոլիստը միս է համտեսում: Արթուր Աբրահամն արձագանքել է Պոդոլսկիի հրապարակմանն ու մեկնաբանություններում գրել. «Հայկական խորովածն ավելի համեղ է, ընկերս»:
Հավելենք, որ Արթուր Աբրահամն այժմ Բեռլինում է: Բռնցքամարտիկը նախօրեին լուսանկար է հրապարակել Գերմանիայի մայրաքաղաքից՝ գրելով. «Բեռլինն սպիտակ գույների մեջ»: