«Ուրարտուն» հայտարարել է, որ չորրորդ տարին անընդմեջ անցկացնելու է SIMON CUP հուշամրցաշարը: Այն նվիրված է ակումբի երկարամյա աշխատակից, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Սիմոն Իսրայելյանին։
2025թ. տարիքային երկու խմբում` U14 և U15, հաղթողի կոչման համար կպայքարեն «Ուրարտու», «Փյունիկ», «Նոա», «Արարատ-Արմենիա», Երևանի «Ֆուտբոլի ակադեմիա», Քութայիսիի «Տորպեդո» և Թբիլիսիի «Սելերո» ակադեմիաների թիմերը։
Մրցաշարը կանցկացվի մայիսի 24-26-ը: