Հայ գրականությունը բազմիցս ոգեշնչել է կինոգործիչներին և նրանցից շատերն անդրադարձել են տարբեր ժամանակների հայկական վեպերին: Գրականության ժամանակակից ստեղծագործություններից 4-ին կանդրադառնանք ստորև:
«Խաչագողի հիշատակարանը»

Րաֆֆու հանրահայտ վեպն էկրանավորվել է 2009.-ին Հանրային հեռուստաընկերության կողմից: Բեմադրող ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, սցենարի հեղինակը` Արտակ Արզումանյանը, երաժշտության հեղինակը` Հայկոն: Գլխավոր դերերում են` Սամվել Թոփալյանը (Մուրադ), Հրաչյա Հարությունյանը (քավոր Պետրոս), Նազենի Հովհաննիսյանը (Նենե), Խորեն Լեւոնյանը (Րաֆֆի), պրոդյուսերներն են Մամիկոն Չատինյանն ու Հրաչ Քեշիշյանը: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականի սեպտեմբերի 4-ին:

Ֆիլմը պատմում է դարբին Մուրադի կյանքի պատմությունը, որը հայ եկեղեցու կեղծ քահանա Պետրոսի ազդեցության ներքո դառնում է խաչագող: Խաչագողները, ուրանալով բոլոր սրբությունները, զբաղվում են խաբեությամբ, ստորությամբ ու ավազակությամբ:
Րաֆֆին Սավրա գյուղում շրջելիս հանդիպում է խաչագող Մուրադի կնոջը՝ Նենեին, ով Րաֆֆուն է տալիս իր սպանված ամուսնու օրագիրը, որի հիման վրա էլ Րաֆֆին շարադրում է իր վեպը:
«Սպանված աղավնի»
2009թ.-ին կայացավ Նար-Դոսի «Սպանված Աղավնի» վիպակի մոտիվներով նկարահանված համանուն ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը, սցենարիստը՝ Լևոն Գալստյանը: Ռուբեն Թուսյանի դերում հանդես է եկել Խորեն Լևոնյանը, իսկ Նազենի Հովհաննիսյանը մարմնավորել է Սառայի կերպարը:

Ֆիլմը հակասական կարծիքների արժանացավ, շատերին այն դուր էր եկել, շատերն էլ այն կարծիքին էին, որ կինոնկարը ժամանակավրեպ է: Սցենարիստ Լևոն Գալստյանը որոշակի փոփոխությունների էր ենթարկել սյուժեն: «Սպանված աղավնին» նաև առաջին հայկական էկրանավորումներից էր, որում տեղ էին գտել «բաց» տեսարանները, որոնք նույնպես միանշանակ չընդունվեցին:
«Գիտե՞ս ինչու են տղամարդն ու կինը իրար խանդում։ Կինը կարծում է, թե տղամարդի համար միակը չէ, իսկ տղամարդը կարծում է կնոջ համար ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը»։
«Կանանց չես ճանաչում. մինչև անձնատուր լինելը խրտնում են այծի պես, անձնատուր լինելուց հետո կապվում են շան պես»։

