Logo

Հայկոյի «Սիրում եմ» ստեղծագործությունը հնչել է Հասմիկ Կարապետյանի համերգին

17:28 / 18.03.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Նախորդ ամիս Հասմիկ Կարապետյանի մենահամերգին հնչել է Հայկոյի «Սիրում եմ» ստեղծագործությունը։

Օրերս Asekose.am-ին տված հարցազրույցում երգչուհին անկեղծացել է և խոստովանել, որ միշտ էլ գնահատել է Հայկոյի երգարվեստը: «Տաղանդավոր մարդկանց մասին միշտ պետք է խոսել, և չմոռանալ իրենց արած աշխատանքը: Եվ, ի դեպ, ես առաջին մարդկանցից մեկն եմ եղել, որ քաջալերել է Հայկոյին լինել բեմում»:

Երգչուհին պատմել է նաև՝ ինչպես է ստացվել, որ Հայկոյի երգը հնչել է իր մենահամերգին: 

«Սա չծրագրված քայլ էր․ մենք՝ ես և իմ նվագախումբը Վիգեն Հոովսեփյանին դիմել էինք, որ ինձ հետ կատարի իմ երկու զուգերգերը՝ «Անհնարը» և «Ուշացածը»: Ի սկզբանե ԴերՀովայի հետ եմ կատարել այդ երգերը»,-ասել է երգչուհի: «Քանի որ ես չէի ցանկանում, որ նա միայն իմ զուգերգերով ներկայանար, առաջարկեցի մեկ երգ նվիրի հանդիսատեսին: Վիգենն ընտրել էր Հայկոյի «Սիրում եմ» ստեղծագործությունը: Ես, իհարկե, դեմ չէի: Շատ ուրախ էի, որ այդ երգը ընտրեց»,-անկեղծացել է Հասմիկ Կարապետյանը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ