Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները Վենեսուելայի դեմ 2026թ․ աշխարհի առաջնության որակավորման մրցաշարի երրորդ տուրի խաղից առաջ երեկույթ են կազմակերպել հյուրանոցում։
Mundo Deportivo-ի համաձայն՝ Նեյմարը, Վինիսիուս Ժունիորն ու Ռիշարլիսոնը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների են հրավիրել հյուրանոց, որտեղ հանգրվանել է Բրազիլիայի հավաքականը։ Երեք ֆուտբոլիստներն էլ գիշերել են այդ կանանց հետ, որոնց առավոտյան նկատել են հյուրանոցից հեռանալիս։
Երեկույթի հաջորդ օրը բրազիլացիները 1-1 հաշվով էին ավարտել Վենեսուելայի հավաքականի հետ տնային հանդիպումը։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալ» ակումբի հարձակվող Նեյմարն օրեր առաջ հայր էր դարձել։ 31-ամյա ֆուտբոլիստի ընկերուհի Բրունա Բյանկարդին ունեցել էր դուստր, որին անվանակոչել էին Մևի։


