Ֆորմուլա-1-ի աշխարհի նախկին չեմպիոն Կիմի Ռայկոնենը և ռուսաստանցի մրցարշավորդ Դանիիլ Կվյատը կմասնակցեն օգոստոսի 21-ին ԱՄՆ-ի Ուոտկինս Գլեն մրցուղիում անցկացվելիք NASCAR Cup Series ավտոարշավին, որը ռեկորդային է լինելու մեկնարկում ներկայացված տարբեր ազգի մարզիկների թվի առումով, հայտնում է championat-ը։
NASCAR-ի ընթացիկ առաջնության նախավերջին փուլում պատմության մեջ առաջին անգամ մեկնարկելու են 7 երկիր ներկայացնող արշավորդներ։ Տանտերերից բացի, մրցարշավին մասնակցելու են նաև Դանիել Սուարեսը (Մեքսիկա), Կիմի Ռայկոնենը (Ֆինլանդիա), Դանիիլ Կվյատը (Ռուսաստան), Մայք Ռոկենֆելերը (Գերմանիա), Լորիս Հեզեմանսը (Նիդեռլանդներ) և Քայլ Թիլին (Մեծ Բրիտանիա)։
Գերմանիայի չեմպիոն և հանրահայտ «Լե Մանի 24 ժամ» մարաթոնի հաղթող Ռոկենֆելերը և «Ֆորմուլա-1»-ի 2007 թվականի աշխարհի չեմպիոն Ռայկոնենը նորամուտն են նշելու NASCAR-ում, իսկ Կվյատը երկրորդ անգամ է մասնակցելու այս առաջնությանը։


