Հանրաճանաչ յութուբեր Ջեյք Փոլը բռնցքամարտի ռինգում իր 4-րդ հաղթանակն է տոնել՝ պարտության մատնելով UFC-ի նախկին չեմպիոն Թայրոն Վուդլիին: Փոլը հաղթել է 8-ռաունդանոց մենամարտում մրցավարների որոշմամբ:
34-ամյա Փոլը 39-ամյա մրցակցին հաղթել է 77-75, 75-77, 78-74 հաշվով:
Վուդլին UFC-ից հեռացվել է այս տարի՝ կազմակերպության հետ 8-ամյա համագործակցությունից հետո: Նա 19 հաղթանակ է տոնել, կրել 7 պարտություն, 1 խառնամարտ ավարտվել է ոչ-ոքի:
Բլոգեր Փոլի համար այս մենամարտը 4-րդն էր բռնցքամարտի ռինգում: Նա 4 հաղթանակ է տոնել, մինչև այս առավելության էր հասել Ալի Էսոն Գիբի, Նեյթ Ռոբինսոնի ու Բեն Ասկրենի հետ պայքարում:

