Իտալիայի Բ սերիայի անցումային փլեյ-օֆֆի եզրափակիչի պատասխան խաղում «Վենեցիան» 1-0 հաշվով հաղթեց «Կրեմոնեզեին» և երկու տարի անց վերադարձավ ուժեղագույնների լիգա։ Դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել էր 0-0։
Պաոլո Վանոլայի գլխավորած թիմի հաղթական գոլը 24-րդ րոպեին խփեց դանիացի հարձակվող Քրիստիան Գյուտկյերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ա սերիայի ուղեգիր էին նվաճել նաև «Պարման» ու «Կոմոն»։
Բ սերիա, անցումային փլեյ-օֆֆ, եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Վենեցիա» - «Կրեմոնեզե»` 1-0
Քրիստիան Գյուտկյեր, 24