Անգլիայի երկրորդ լիգայի` Չեմպիոնշիփի, անցումային փլեյ-օֆֆի եզրափակիչում «Սաութհեմփթոնը» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 1-0 հաշվով հաղթեց «Լիդսին» և 2024/25 մրցաշրջանում հանդես կգա Պրեմիեր լիգայում։
Հանդիպման միակ գնդակը 24-րդ րոպեին խփեց անգլիացի հարձակվող Ադամ Արմստրոնգը։
«Սաութհեմփթոնը» մեկ տարի անց վերադարձավ Պրեմիեր լիգա։ Ավելի վաղ ուժեղագույնների խմբի ուղեգիր էին նվաճել նաև «Լեսթերը» և «Իպսվիչ Թաունը»։
Չեմպիոնշիփ, փլեյ-օֆֆ, եզրափակիչ
«Լիդս» - «Սաութհեմփթոն»` 0-1
Ադամ Արմստրոնգ, 24