Արման Ծառուկյանը UFC-ի թեթև քաշային կարգում մենամարտ կանցկացնի նորզելանդացի Դեն Հուկերի հետ, հաստատել է UFC-ի նախագահ Դանա Ուայթը:
Մենամարտը կկայանա նոյեմբերի 22-ին UFC Qatar-ի շրջանակում: Սա կլինի UFC-ի պատմության մեջ առաջին իրադարձությունը Կատարում:
Թեթև քաշային կարգում Արման Ծառուկյանը երկրորդ համարն է, Դեն Հուկերը՝ 6-րդ:
Հիշեցնենք, որ Ծառուկյանը հունվարի 18-ին UFC 311-ում պետք է մենամարտեր այդ ժամանակ քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ։ Մենամարտից ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Ծառուկյանը մեջքի վնասվածք ունի ու դուրս չեկավ օկտագոն։ Նրա փոխարեն մենամարտեց բրազիլացի Ռենատո Մոյկանոն, որին Մախաչևը հաղթեց առաջին ռաունդում։
FastNews-ի ռեպորտաժը՝
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


