WBO գերմիջին կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, որը արդեն ապաքինվել է 2016-ի նոյեմբերին ստացած արմունկի վնասվածքից, ներկայումս նախապատրաստվում է 29-ամյա Ռոբին Կրասնիքի հետ մենամարտին, տեղեկանում ենք Boxing Scene կայքից:
Մենամարտը կկայանա ապրիլի 22-ին գերմանական Էֆուրտ քաղաքում:
Հիշեցնենք, որ 37-ամյա մարզիկը վերջին՝ 50-րդ մենամարտում, հաղթանակ էր տոնել Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում նորվեգացի Թիմ Ռոբին Լիհուգինի դեմ պայքարում: Այնուհետև, նոյեմբերի 12-ին Մոնտե Կառլոյում նշանակված Արթուր Աբրահամ և Մարտին Մարեյ մենամարտը չէր կայացել հայ բռնցքամարտիկի վնասվածքի պատճառով:

