Logo

Հայտնի է այն մարզադաշտը, որը կընդունի Արքայական գավաթի եզրափակիչը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 12.02.2018ՍՊՈՐՏ
870209024 barcelona v sevilla la liga.jpg - Հայտնի է այն մարզադաշտը, որը կընդունի Արքայական գավաթի եզրափակիչը

Հայտնի է այն վայրը, որտեղ տեղի կունենա Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը «Բարսելոնայի» և «Սևիլյայի» միջև:

Վճռորոշ հանդիպման անցկացման վայր է ընտրվել «Ատլետիկոյի» նորակառույց մարզադաշտը՝ «Վանդա Մետրոպոլիտանոն»: Սա մադրիդյան ակումբի մարզադաշտի համար կլինի այսպիսի մակարդակի մրցաշարի առաջին եզրափակիչը:

Հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 21-ին: Ավելի վաղ կային տեղեկություններ, որ «Բարսելոնան» մտադիր է փոխել խաղի անցկացման ժամկետը, քանի որ շատ խիտ խաղացանկ ունի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ