«Բավարիան» աշխատում է «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցի տրանսֆերն իրականացնելու ուղղությամբ:
Ըստ լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկությունների՝ մյունխենյան ակումբը ցանկանում է գերմանացու հետ պայմանագիր կնքել ամռանը և նրան արդեն առաջարկել է 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 8 մլն եվրո աշխատավարձով:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Բայերն» իր ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց պահանջում է 130 մլն եվրո, մինչդեռ Գերմանիայի չեմպիոնը մտադիր չէ նման ահռելի գումար վճարել: Հավերցի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը», ՊՍԺ-ն ու «Բարսելոնան»:
20-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 22 խաղի, խփել 6 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում:
«Բավարիայի» 2 ֆուտբոլիստ կորոնավիրուսի դեմ բարեգործական հիմնադրամ են ստեղծել

