Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 2018 թ., երբ հանդես էր գալիս Մյունխենի «Բավարիայի» կազմում, մերժել է Մադրիդի «Ռեալի» առաջարկը։
Sport.es-ը գրում է, որ լեհ ֆուտբոլիստին չէր գոհացնում «Արքայական ակումբի»` գործարքը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրականացնել ցանկանալու փաստը։ Լևանդովսկին կարծում էր, որ ժամանակ չի ունենա թիմին պատշաճ կերպով հարմարվելու համար։ Մասնավորապես, հարձակվողն անհանգստանում էր, որ Մադրիդ տեղափոխվելու դեպքում բնակարանում չի ունենա անհրաժեշտ բոլոր մարզասարքերը` մարզավիճակը պահպանելու և հավելյալ մարզվելու համար։
Ստեղծված իրավիճակում Լևանդովսկին ստիպված է եղել 2018 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց երկու ժամ առաջ մերժել «Ռեալի» առաջարկը։
Ռոբերտ Լևանդովսկին 2022 թ. հուլիսից հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում` 84 խաղում խփելով 52 գոլ, կատարելով 15 արդյունավետ փոխանցում։


