Logo

Հայտնի է` երբ աշխարհի առաջին ռակետ Սիները կվերադառնա կորտ

19:54 / 18.03.2025• Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները կորտ կվերադառնա մայիսին և կմասնակցի Հռոմի «Մասթերս» շարքի մրցաշարին, հայտնում է Tennis365-ը։ Մրցաշարը կկայանա մայիսի 7-18-ը։

Իտալացի թենիսիստը կարիերայում առաջին անգամ կմասնակցի մայիսի 17-24-ը կայանալիք Համբուրգի ATP-500 կարգի մրցաշարին, հաստատել է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Սիները փետրվարի 9-ից մայիսի 4-ը ներառյալ որակազրկված է։ Նա նախորդ տարի Ինդիան Ուելսի «Մասթերսի» ընթացքում երկու անգամ խախտել էր հակադոպինգային օրենքը։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել էր ստերոիդ կլոստեբոլ, ինչի պատճառով Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) 23-ամյա թենիսիստին որակազրկել էր 3 ամսով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ