Logo

Հայտնի է՝ երբ Կանտեն կվերականգնվի վնասվածքից

23:23 / 23.12.2022ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն առաջիկայում կվերականգնվի վնասվածքից, հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

31-ամյա ֆրանսիացին նախորդ անգամ պաշտոնական հանդիպման մասնակցել է օգոստոսի 24-ին: Կիսապաշտպանը խաղադաշտ կվերադառնա փետրվարի վերջին:

Կանտեն կարող է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում հեռանալ լոնդոնյան ակումբից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա մի քանի շաբաթ բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ և մտադիր է կարիերան շարունակել կատալոնական ակումբում:

Նգոլո Կանտեն «Չելսի» է տեղափոխվել 2016 թվականին: Ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի կազմում հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ