Logo

«Ռեալում» Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի շնորհանդեսի ժամանակացույցը

17:58 / 11.06.2025Ֆուտբոլ
null

«Ռեալը» պաշտոնապես հայտարարել է, որ թիմի նորեկ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի շնորհանդեսը կկայանա հունիսի 12-ին՝ Երևանի ժամանակով 14:30-ին, ակումբի մարզաբազայում:

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կողջունի անգլիացի ֆուտբոլիստին, հետո արդեն 26-ամյա խաղացողը 6 տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ: Արարողությունից հետո Տրենտն ասուլիսի շրջանակում կպատասխանի լրագրողների հարցերին», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Ռեալին» է միացել «Լիվերպուլից» ազատ գործակալի կարգավիճակում: Մադրիդյան գրանդը, սակայն, փոխհատուցում կվճարի մերսիսայդյան ակումբին Տրենտի՝ սահմանված ժամկետից շուտ «Ռեալ» տեղափոխվելու համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ