Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) նոր մրցաշրջանը կմեկնարկի հոկտեմբերի 24-ին, հաղորդում է The Athletic-ը։
Կանոնավոր առաջնության առաջին խաղային օրը նորընծա չեմպիոն «Դենվեր Նագեթսը» կմրցի «Լոս Անջելես Լեյքերսի» հետ, իսկ «Գոլդեն Սթեյթ Ուորիորզն» ուժերը կչափի «Ֆինիքս Սանզի» դեմ։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Դենվերը» պատմության մեջ առաջին անգամ դարձել էր NBA-ի չեմպիոն՝ եզրափակիչ շարքում հաղթելով «Մայամի Հիթին» (4-1)։


