Logo

Հայտնի է՝ երբ Օվեչկինը կվերադառնա «Վաշինգտոն»

18:46 / 21.02.2023Հոկեյ
null

«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հոկեյիստ, NHL-ի պատմության երկրորդ լավագույն ռմբարկու Ալեքսանդր Օվեչկինի գործակալ Գլեբ Չիստյակովը հայտնել է, թե երբ հարձակվողը կվերադառնա ամերիկյան ակումբ:

«Նա այսօր Մոսկվայից Վաշինգտոն կմեկնի և կմիանա թիմին: Ես չգիտեմ, թե արդյոք Օվեչկինը կմասնակցի առաջիկա խաղին, թե նրան հանգիստ կտրվի»,- Գլեբ Չիստյակովի խոսքը մեջբերում է «Спорт Экспресс»-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Օվեչկինը մեկնել էր Ռուսաստան, քանի որ վատացել էր հոր առողջական վիճակը: Հաջորդ օրը լեգենդար հոկեյիստի հայրը՝ Միխայիլ Օվեչկինը, մահացել էր:

Հոկեյի ազգային լիգայի (NHL) ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա հարձակվողը մասնակցել է 54 հանդիպման, խփել 32 գոլ և կատարել 22 ասիստ:

Ընդհանուր առմամբ՝ Օվեչկինը NHL-ում դարձել է 812 գոլի հեղինակ և 82 տափօղակ է զիջում լիգայի պատմության լավագույն ռմբարկու, կանադացի Ուեյն Գրեցկիին (894):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ