Logo

Հայտնի է՝ հայ ծանրորդներից ովքեր կմեկնեն Եվրոպայի առաջնությանը

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 15.03.2017ՍՊՈՐՏ
simon martirosyan 634x445 - Հայտնի է՝ հայ ծանրորդներից ովքեր կմեկնեն Եվրոպայի առաջնությանը

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականները շարունակում են  նախապատրաստվել ապրիլի 1-ից 9-ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին տրամադրել է Եվրոպայի առաջնություն մեկնող մարզիկների ցուցակը:

Նրանք են. 85 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 94 կգ՝ Կարուշ Ղուկասյան, 105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան եւ Սարգիս Գասպարյան, +105 կգ՝ Գոռ Մինասյան եւ Ռուբեն Ալեքսանյան:

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն էլ թիմում ընդգրկել է 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանին, 75 կգ Սոնա Պողոսյանին եւ 90 կգ Տաթեւ Հակոբյանին:

«Այս Եվրոպայի առաջնությանը մեկնելու են միայն այն մարզիկները, որոնք կարող են մեդալ նվաճել: Սակայն կարող են ընդգրկվել նաև այն մարզիկները, որոնք դեռ երիտասարդ են, որպեսզի հասկանանք, թե ինչպես են դրսևորում իրենց մեծահասակների մրցաշարերում:

Հիմա մենք որոնումների մեջ ենք, որպեսզի մեր թիմը 8 հոգով կարողանա մասնակցել Աշխարհի առաջնությանը: Նույնը արվել է Սիմոն Մարտիրոսյանի հետ»,-ասել է ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ