Լեհաստանի Ռաշին քաղաքում օգոստոսի 10-18-ը կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունում Հայաստանը կունենա 16 ներկայացուցիչ, հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքը:
Մինչև 15 տարեկանների պայքարին մասնակցելու են Մերի Միսակյանը (57 կգ), Սերյոժա Բարսեղյանը (61 կգ) և Վալերիկ Մովսիսյանը (67 կգ)։
Մինչև 17 տարեկանների առաջնությունում մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ), Աննա Ամրոյանը և Ալինա Սուքիասյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+81 կգ), Միքայել Չոլակյանը (49 կգ), Ժորա Գրիգորյանը (55 կգ), Արմեն Հունանյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (67 կգ), Հայրապետ Հակոբյանը և Հովհաննես Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 73 կգ), Ռոմիկ Պողոսյանը և Աշոտ Մարգարյանը (երկուսն էլ՝ 89 կգ)։


