NBA-ի Արևելյան կոնֆերենցիայում կայացել է «Ինդիանայի» և «Բոսթոնի» միջև դիմակայության չորրորդ խաղը: «Սելթիկսն» առավելության է հասել 105:102 հաշվով և դիմակայությունում հաղթել 4:0 հաշվով:
«Կելտերի» կազմում Ջեյլեն Բրաունը վաստակել է 29 միավոր, Ջեյսոն Թեյթումը գրանցել է 26 միավոր, 13 անդրադարձ և 8 ռեբաունդ, իսկ Դերիկ Ուայթը 16 միավոր, 5 խլում և 3 բլոկ-շոթ:
Բրաունը ճանաչվել է Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչի ամենաարժեքավոր բասկետբոլիստ:
NBA-ի երկու ամենատիտղոսակիր ակումբներից մեկը եզրափակիչում մրցելու է «Դալաս» – «Մինեսոտա» զույգի հաղթողի հետ: