«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը հայտնել է իր ֆինանսական պահանջները՝ գրում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը պաշտպանին շաբաթական 135 հազար եվրո աշխատավարձ է առաջարկել, սակայն ֆուտբոլիստը չի համաձայնել այդ առաջարկին։ Անտոնիոն նոր պայմանագրով ցանկանում է ընդհանուր ավելի քան 55 մլն եվրո վաստակել։
Ամռանը Ռյուդիգերով հետաքրքրված էին «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենտուսը», ՊՍԺ-ն ու «Բավարիան»։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռյուդիգերը մոտ է ազատ գործակալի կարգավիճակով «Ռեալ» տեղափոխվելուն։ Գերմանացի պաշտպանը «Չելսիի» կազմում հանդես է գալիս 2017 թվականից։
Ընթացիկ մրցաշրջանում Ռյուդիգերը Պրեմիեր լիգայի 25 խաղում 2 գոլի հեղինակ է դարձել։