Logo

Միլիտաոյի՝ խաղադաշտ վերադառնալու հավանական ժամկետը

16:18 / 24.02.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ կվերադառնա ապրիլին։

Relevo-ն հայտնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի ապաքինումն անցել է նախատեսվածից արագ։ Մոտ ժամանակներում Միլիտաոն կսկսի մարզվել արդեն ընդհանուր խմբի հետ։

Եթե «Ռեալը» դուրս գա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, պաշտպանը կկարողանա թիմին օգնել արդեն մրցաշարի այդ փուլի պատասխան խաղում։

Էդեր Միլիտաոն 2023/24 մրցաշրջանում մասնակցել է միայն 1 հանդիպման։ Բրազիլացին ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Լա լիգայի մեկնարկային տուրի արտագնա խաղում (2-0)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ