Logo

ՊՍԺ-ի դարպասապահը կվերսկսի մարզումները ծանր վնասվածքից հետո

21:54 / 11.04.2024Ֆուտբոլ
null

Փարիզի ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոն ապաքինվել է գլխի ծանր վնասվածքից և ապրիլի վերջին կվերսկսի մարզումները, հայտնում է լրագրող Ֆաբրիս Հոքինսը։

Իսպանացի դարպասապահը գլխի ծանր վնասվածք էր ստացել 2023 թ. մայիսին ձիուց ընկնելու պատճառով։ Ֆուտբոլիստը գլխուղեղի արյան զեղում էր ստացել, ինչի հետևանքով բժիշկները նրան բերել էին արհեստական կոմայի վիճակի։

30-ամյա Ռիկոն ՊՍԺ-ի երրորդ դարպասապահն է։ Նախորդ անգամ նա պաշտոնական հանդիպման մասնակցել է 2022 թ. մայիսի 22-ին, երբ վարձավճարով հանդես էր գալիս իսպանական «Մալյորկայի» կաղմում։ Ռիկոն 2022/23 մրցաշրջանում «Պարի Սեն-Ժերմենի» կազմում ոչ մի հանդիպում չի անցկացրել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ