Logo

Հայտնի է, թե որքան են վաստակել հայկական ակումբները եվրոգավաթների 2017/18 մրցաշրջանում

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 20.10.2017Հայկական ֆուտբոլ
Alashkert Champions 2017 22 - Հայտնի է, թե որքան են վաստակել հայկական ակումբները եվրոգավաթների 2017/18 մրցաշրջանում

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է 2017/18 մրցաշրջանի եվրոգավաթների որակավորման փուլի հանդիպումների պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվություն:

Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը», որը Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի առաջին շրջանում հաղթահարել էր «Սանտա Կոլոմայի» արգելքը և հաջորդ փուլում պարտվել ԲԱՏԷ-ին, հայկական ակումբներից ամենից շատն է վաստակել (800 հազար եվրո):

«Շիրակը», որը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում զիջել էր «Գորիցային» (4-2 ընդհանուր հաշիվ) վաստակել է 215 հազար եվրո, նույնքան գումար են ստացել նաև «Գանձասար- Կապանը» և «Փյունիկը», որոնք առաջին շրջանում համապատասխանաբար պարտվել էին «Մլադոստին» (4-0) և «Սլավա Բրատիսալավային (9-1):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ