Logo

Հայտնի է` որտեղ է կառուցվելու Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը

23:05 / 30.03.2023Մարմնամարզություն
Ալբերտ Ազարյան-մարզադպրոց

ՀՀ կառավարության մարտի 30-ի նիստում որոշում է կայացվել «Հրազդան» ստադիոնին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի, Հրազդանի կիրճ հ. 4 հասցեում գտնվող անշարժ գույքն ու հողամասը նվիրաբերել Երևան համայնքին՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման նպատակով: 

«Երևան քաղաքի կենտրոնում այժմ էլ գործում է Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության մարզադպրոցը: Խնդիր էր, թե ինչպես անել, որ այդ մարզադպրոցը համապատասխանի ժամանակակից միջազգային ստանդարտներին:

Բոլոր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նույն տարածքում հնարավոր չէ կառուցել, այնպես վերակառուցել, որ համապատասխանի միջազգային, ժամանակակից ստանդարտներին:

Մենք որոշեցինք ոչ թե ուղղակի գնալ վերակառուցման ճանապարհով, այլ զրոյից կառուցել Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց»,- նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ