Logo

Դանիացի Վինգեգորը՝ «Տուր դե Ֆրանսի» հաղթող

17:48 / 25.07.2022• Հեծանվասպորտ
null

«Տուր դե Ֆրանս» բազմօրյա խճուղային հեծանվաարշավի հաղթողի կոչումը նվաճել է Jumbo-Visma թիմի ներկայացուցիչ Յոնաս Վինգեգորը։ Դանիացի հեծանվորդն ընդհանուր հաշվարկի առաջատարն էր 11-րդ փուլից հետո։ Նա գրանցեց 79 ժամ, 33 րոպե, 20 վայրկյան արդյունք։ Մրցատարածությունը 3328 կմ էր։

Ընդհանուր հաշվարկում երկրորդ տեղը զբաղեցրել է UAE Team Emirates-ի սլովենացի հեծանվորդ Տալեյ Պոգաչարը, իսկ եռյակը եզրափակել է բրիտանացի Գերայթ Տոմասը Ineos Grenadiers թիմից։ 

«Տուր դե Ֆրանսի» վերջին՝ 21-րդ փուլի մրցումն ավարտվել է Alpecin-Fenix-ի բելգիացի ներկայացուցիչ Յասպեր Ֆիլիպսենի հաղթանակով։

«Տուր դե Ֆրանսը» կայացավ պատմության մեջ 109-րդ անգամ։ Այս տարի հեծանվաարշավն անցկացվեց Դանիայի, Բելգիայի, Շվեյցարիայի և Ֆրանսիայի տարածքում։

«Տուր դե Ֆրանսը» հեծանվասպորտի ամենահայտնի ու ամենահեղինակավոր մրցումն է աշխարհում։ Այն բաղկացած է 21 փուլից, յուրաքանչյուրը տևում է մեկ օր։ Հաղթողը ստանում է 450 հազար եվրո պարգևավճար։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ