Logo

Հայտնի է՝ որ ստադիոնում է կայանալու ԱԱ-2030-ի եզրափակիչը

10:36 / 04.07.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի 2030 թ․ աշխարհի առաջնության եզրափակիչը կայանալու է Մադրիդի «Ռեալի» տնային ստադիոնում: Marca-ն գրում է, որ այդպիսի որոշում կայացվել է մինչև Մունդիալի ստադիոնների ցանկի վերջնական հրապարակումը: «Սանտյագո Բերնաբեուի» տարբերակին աջակցում է ՖԻՖԱ-ն, ինչը որոշիչ է այդ հարցում:

Մունդիալ-2030-ի եզրափակիչն անցկացնելու լուրջ փորձեր է կատարել Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիան, սակայն նախնական որոշումը չի փոխվել:

Նշվում է՝ «Ռեալը», ի տարբերություն ՈՒԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի հետ հիանալի հարաբերությունների ունի և կազմակերպչական հարցերում արագ են արդյունքի հասնում:

Մինչև հուլիսի 31-ը մրցաշարի կազմակերպիչ երկրները պետք է ներկայացնեն քաղաքներն ու ստադիոնները, որտեղ անցկացվելու են աշխարհի առաջնության խաղերը: Իսպանիան նախապես 13 ստադիոն է առանձնացրել:

Հիշեցնենք, որ ԱԱ-2030-ն անցկացվելու է Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկկոյում, ինչպես նաև մրցաշարի 100-ամյակի պատվին 1-ական խաղ կկայանա Ուրուգվայում, Արգենտինայում և Պարագվայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ