Logo

Հայտնի է՝ որքան գումար է «Ռեալը» Մբապեի համար առաջարկել ՊՍԺ-ին

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 24.08.2021ՍՊՈՐՏ
Kylian Mbappe celebration PSG vs Lorient Ligue 1 2020 - Հայտնի է՝ որքան գումար է «Ռեալը» Մբապեի համար առաջարկել ՊՍԺ-ին

Ինչպես արդեն հաղորդել ենք, «Ռեալն» առաջին պաշտոնական առաջարկն է կատարել ՊՍԺ-ին՝ փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար։

El Chiringuito-ի հաղորդմամբ, «սերուցքայինները» ֆրանսիացու համար 160 մլն եվրո են առաջարկել ՊՍԺ-ին ու նրա գործակալի հետ բանակցությունների վարելու թույլտվություն խնդրել։

RMC Sport-ը հայտնում է, որ փարիզյան ակումբը, սակայն, հրաժարվել է առաջարկված գնով վաճառել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները և հայտարարել, որ հետագայում ևս մերժելու է ցանկացած առաջարկ, քանի որ հարձակվողին ցանկանում է թիմում պահել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ