Logo

Հայտնի է՝ որքան ժամանակ կարող է բաց թողնել Ֆատին վնասվածքի պատճառով

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:13 / 22.01.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» շարունակում է տարբերակներ որոնել՝ թիմի կիսապաշտպան Անսու Ֆատիի վնասվածքների խնդիրը լուծելու համար։

Esport3-ի հաղորդմամբ՝ վիրահատական միջամտության դեպքում 19-ամյա ֆուտբոլիստը 3-4 ամիս բաց կթողնի։ «Կապտանռնագույնները» Ֆատիին խորհուրդ են տվել վիրահատվել Ֆինլանդիայում, բայց վերջնական որոշումը պետք է ֆուտբոլիստը կայացնի։

Բուժման ծրագրի ընտրության մասին կարող է հայտարարվել այսօր։ Ֆատին վնասվածք էր ստացել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Ատլետիկի» դեմ կայացած խաղի ժամանակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա