Logo

Հայտնի է Ուսիկ-Ֆյուրի ռևանշ մենամարտի օրը

17:15 / 29.05.2024Բռնցքամարտ
null

Սաուդյան Արաբիայի ժամանցների գլխավոր վարչության քարտուղար Տուրկի Ալ Էշ-Շեյխը հայտնել է, որ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի և Թայսոն Ֆյուրիի ռևանշ մենամարտը կայանալու է դեկտեմբերի 21-ին:

Հիշեցնենք, որ WBA,WBO, IBO, IBF գոտիների տիրակալը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացրած մենամարտում հաղթել էր Ֆյուրիին՝ նրանից վերցնելով նաև WBC չեմպիոնական գոտին:

12-ռաունդանոց մենամարտի ավարտից հետո մրցավարները ոչ միաձայն հաղթանակը շնորհել էին 37-ամյա ուկրաինացուն՝ 115-112, 114-113, 113-114: Ուսիկն 9-րդ ռաունդում նոկդաունի էր ենթարկել Ֆյուրիին:

Անպարտելի Ուսիկի համար դա կարիերայի 22-րդ հաղթանակն է, իսկ Ֆյուրիի համար առաջին պարտությունը: 35-ամյա բրիտանացին նախորդ 35 մենամարտերում, տարել էր 34 հաղթանակ և գրանցել մեկ ոչ-ոքի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա