Logo

NBA-ի Փառքի սրահը նոր անդամ կունենա

17:56 / 03.04.2025Բասկետբոլ
null

Ամերիկացի աստղային բասկետբոլիստ Կարմելո Էնթոնին կընդգրկվի NBA-ի Փառքի սրահում, հայտնում է ինսայդեր Շեմս Չարանիան:

Էնթոնիին տեղեկացրել են, որ 2025 թվականին նրան պաշտոնապես կընդգրկեն լեգենդների ցանկում:

«Բոլոր աստղերի» խաղի 10-ակի մասնակիցը 2003 թվականի դրաֆթի 3-րդ համարն է: Կարմելոն կարիերայի ընթացքում խաղացել է «Դենվեր Նագեթսում», «Նյու Յորք Նիքսում», «Օքլահոմա Սիթի Թանդերում», «Պորթլենդ Թրեյլ Բլեյզերսում» և «Լոս Անջելես Լեյքերսում»: 2013-ին Էնթնոնին դարձել է լիգայի ամենաարդյունավետ բասկետբոլիստը:

«Մելոն» ԱՄՆ հավաքականի կազմում երեք անգամ դարձել է Օլիմպիական չեմպիոն: Լեգենդար շութերը NBA-ի չեմպիոնական տիտղոս այդպես էլ չի նվաճել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ