Ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» ղեկավարությունը որոշում է կայացրել թիմի նոր գլխավոր մարզիչի հարցում։
Հեղինակավոր ինսայդեր Ադրիան Վոյնարովսկիի տեղեկություններով՝ Ջոնաթան (Ջեյ Ջեյ) Ռեդիկը կգլխավորի թիմը։ Կողմերը կստորագրեն չորս տարվա պայմանագիր։ Ամերիկացի մասնագետն արդեն սկսել է մարզչական շտաբ հավաքել:
Հատկանշական է, որ 39-ամյա Ռեդիկը մարզական կարիերան ավարտել էր 2021 թվականին: Մինչև այժմ ամերիկացին որևէ թիմ չի գլխավորել:
Հիշեցնենք, որ 2022 թվականից մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը «Լեյթերսը» գլխավորում էր Դերվին Հեմը: