Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, Ֆրանսիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի որդի Տեոն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է իսպանական «Կորդովա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
22-ամյա ֆրանսիացին երկու տարվա պայմանագիր է կնքել Լա լիգա-2-ում հանդես եկող ակումբի հետ: Տեոն Մադրիդի «Ռեալի» սան է, «Արքայական ակումբի» համակարգում էր 2010 թվականից:
Իսպանիայի երրորդ դիվիզիոնի ավարտված մրցաշրջանում Տեո Զիդանը «Ռեալ կաստիլիայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 2 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 300 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։