Marca պարբերականը հրապարակել է Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդների աշխատավարձը 2025 թվականին:
Կրկին ամենաբարձրը կվարձատրվի աշխարհի գործող չեմպիոն, «Ռեդ Բուլը» ներկայացնող Մաքս Ֆերստապենը, որն այս տարվա ընթացքում կվաստակի 65 միլիոն դոլար:
Երկրորդը «Մերսեդեսից» «Ֆերարի» տեղափոխված Լյուիս Հեմիլթոնն է՝ 60 միլիոն դոլար աշխատավարձով, իսկ «Ֆերարիի» մյուս ավտոարշավորդ Շառլ Լեկլերի աշխատավարձը կկազմի 34 միլիոն դոլար:
2025թ. ամենաբարձր վարձատրվող 10 պիլոտները.
1. Մաքս Ֆերստապեն՝ 65 միլիոն դոլար
2. Լյուիս Հեմիլթոն՝ 60 մլն
3. Շառլ Լեկլեր՝ 34 մլն
4. Ֆեռնանդո Ալոնսո՝ 20 մլն
5. Լանդո Նորիս՝ 20 մլն
6. Ջորջ Ռասել՝ 15 մլն
7. Կառլոս Սայնս՝ 10 մլն
8. Պիեռ Գասլի՝ 10 մլն
9. Ալեքսանդր Ալբոն՝ 8 մլն
10. Նիկո Հյուլկենբերգ՝ 7 մլն