
VivaroNews-ն առանձնացրել է դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը:
ՀԱՅԱՍՏԱՆ
Մարզական լրագրողների ֆեդերացիան սկսել է Հայաստանի տարվա լավագույն մարզիկի քվեարկությունը: Մրցանակին հավակնում են 19 մարզիկ: Ցուցակում հերթական անգամ տեղ չի գտնվել որևէ ֆուտբոլիստի համար:

Գործակալ Դմիտրի Սելյուկ. «Հենրիխ Մխիթարյանը շատ աշխատասեր ֆուտբոլիստ է: Սակայն տեսեք, թե ինչպես նա հեռացավ «Շախտյորից» և «Բորուսիայից»: Այդ մասին խոսում է նաև Վատցկեն: Ֆուտբոլիստը, բացի տաղանդավոր լինելուց, պետք է նաև լավ մարդ լինի»:
Ժոզե Մոուրինյո. «Շոուն, Մխիթարյանը և Բային վաղը չեն կարողանա խաղալ: Բայիի վնասվածքը այնքան լուրջ չէ, որքան մենք կարծում էինք: Իսկ Սմոլինգը շարք է վերադառնում»:
VivaroNews.am-ը շարունակում է ամփոփել Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածը: Այս անգամ ձեր ուշադրությանն ենք ներկայացրել «Գանձասար-Կապանին» վերաբերող հետաքրքիր 10 փաստ:

