Հայտնի լրագրող Պիրս Մորգանը, որը երկրպագում է Լոնդոնի «Արսենալին», ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո ծաղրել է Լոնդոնի «Չելսիի» երկրպագուներին:
«Հիշեցում «Չելսիի» երկրպագուներին. մենք առաջատար ենք լիգայում, իսկ դուք 10-րդ տեղում եք: Մենք ձեզ գերազանցում ենք 21 միավորով և մեկ խաղ պակաս ենք անցկացրել:
Այնպես որ, ծախսեք այնքան գազիլիոններ, որքան կկամենաք, բայց դուք պետք է հեռադիտակ գնեք, որպեսզի տեսնեք «Արսենալին»»,- գրել է Մորգանը սոցցանցերում:
Հիշեցնենք, որ այս ձմռանը «Չելսիին» են միացել Էնցո Ֆերնանդեսը (121 միլիոն եվրո), Միխայիլ Մուդրիկը (70 միլիոն եվրո), Բենուա Բադիաշիլը (38 միլիոն եվրո), Նոնի Մադուեկեն (35 միլիոն եվրո), Մալո Գյուստոն (30 միլիոն եվրո), Անդրեյ Սանթոսը (12, 5 միլիոն եվրո), Դավիդ Դատրո Ֆոֆանան (12 միլիոն եվրո) և Ժոաու Ֆելիշը (վարձակալություն, 11 միլիոն եվրո):
«Արսենալը» 19 խաղից հետո 50 միավորով գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: 20 հանդիպում անցկացրած «Չելսին» 29 միավորով 10-րդն է:


